Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա

Դոնալդ Թրամփը ժամանել է Բելգիա
25.05.2017 | 15:31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Ակնկալվում է, որ Թրամփը կոչ է անելու 28 անդամներից բաղկացած ռազմական դաշինքի անդամներին մեծացնել ռազմական ծախսերը և ավելի մեծ ջանքեր գործադրել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Այցի շրջանակներում Թրամփը հանդիպումներ կունենա ԵՄ կառույցների ղեկավարների հետ: ԱՄՆ նախագահն առաջին անգամ կմասնակցի դաշինքի հավաքին:


«Մեծ ուրախությամբ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դիմավորելու եմ գործընկերներիս»,- Twitter-ի իր էջում գրել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
ԱՄՆ-ի նախագահները՝ որպես ՆԱՏՕ-ի ամենահզոր պետության ղեկավարներ, ավանդաբար մասնակցում են գագաթնաժողովներին: Այս հավաքին լրացուցիչ ինտրիգ է հաղորդում անցյալ տարվա նախագահական ընտրարշավի ամիսներին ՆԱՏՕ-ի հասցեին Թրամփի քննադատությունը: Գագաթնաժողովը գումարվում է ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանում, որի կառուցումը սկսվել է 2010-ին: Ամբողջ Եվրոպայի վերնախավն է մեկնել Բրյուսել՝ Թրամփի հետ հանդիպելու: Այսօր ՆԱՏՕ-ի նոր համալիր կայցելեն Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրամիության մյուս ղեկավարները:


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նախօրեին խոսել է գագաթնաժողովի օրակարգի մասին, ասելով, որ առավել կարևոր թեմաներից մեկը դաշինքի արդար ֆինանսավորումն է: «Պետք է կատարենք ՆԱՏՕ-ի ֆինանսավորման կրճատումը դադարեցնելու և աստիճանաբար ավելացնելու, տասը տարում համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին հասցնելու 2014-ին ստանձնած պարտավորությունը: Մենք առաջընթաց ենք գրանցում»,- ասել է Ստոլտենբերգը: Գագաթնաժողովի նախօրեին հանդիպելով լրագրողների հետ, Ստոլտենբերգը նշել է, որ ֆինանսավորման հարցում կա դրական միտում:
«Երկար տարիներ տեղում դոփելուց հետո եվրոպացի դաշնակիցներն ու Կանադան անցյալ տարի միլիարդավոր դոլարներով ավելացրել են հատկացումները, սակայն «բեռ կիսել»՝ չի նշանակում միայն փող հատկացնել, պետք է նաև աջակցել ՆԱՏՕ-ի առաքելությանը, գործողություններին և այլ պարտավորություններին»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ