Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ

Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ
26.05.2017 | 01:33

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով։

Դիտվել է՝ 2264

Մեկնաբանություններ