Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Եվրամիության խնդիրը չէ, սակայն Բրյուսելը մտահոգված է

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը Եվրամիության խնդիրը չէ, սակայն Բրյուսելը մտահոգված է
26.05.2017 | 19:36

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերն ափսոսանք է հայտնում, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատը երկարաձգելու հարցում:

Դեյվիդ Մքալիստերն ընդգծեց. «Իհարկե, դա ԵԱՀԿ խնդիրն է և ոչ Եվրամիության, սական մենք ափսոսանք ենք հայտնում, որ ի հեճուկս Գերմանիայի և Ավստրիայի գործադրած ջանքերի, հնարավորություն չեղավ գրասենյակի գործունեության մանդատի երկարաձգման շուրջ համաձայնության գալ: ԵԱՀԿ ներկայությունը կարևոր է և ծառայում է ԵԱՀԿ սկզբունքները կյանքի կոչելուն և ԵՄ-ը սատարում է այդ գրասենյակների աշխատանքը»:


«Տեղերում ԵԱՀԿ-ի ներկայությունը կարևոր գործիք է ԵԱՀԿ-ի սկզբունքները կյանքի կոչելու համար: ԵՄ-ն լիովին սատարում է այդ գրասենյակների աշխատանքին: Այս առավոտյան Երևանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մենք մեր այս տեսակետը շատ հստակ արտահայտել ենք»,- ընդգծեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ