Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանի վարչապետը մասնակցում է ԱՊՀ և ԵԱՏՄ հավաքներին

Հայաստանի վարչապետը մասնակցում է ԱՊՀ և ԵԱՏՄ հավաքներին
26.05.2017 | 19:37

Ռուսաստանում՝ Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում, գումարվում է ԱՊՀ և ԵԱՏՄ վարչապետների հավաքը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցում է գագաթնաժողովներին: ԱՊՀ վարչապետները քննարկելու են համագործակցության 13 փաստաթղթերի նախագծեր: Ենթադրվում է, որ կստորագրվեն խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման պայմանագիր և համաձայնություններ՝ կեղծված արտադրանքի տարածման դեմ պայքարելու և մտավոր սեփականությունը պաշտպանելու վերաբերյալ:
ԱՊՀ վարչապետների նախորդ հավաքը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին՝ Մինսկում, որտեղ քննարկվել է ԱՊՀ տարածքում ազատ տնտեսական գոտու գործունեության հարցը:


Պատվիրակությունները կանդրադառնան առաջնահերթ միջոցներին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել 2017-19-ին ԱՊՀ տարածքում բեռնափոխադրումների անվտանգությունն ապահովելու համար: Օրակարգում նաև ԱՊՀ տնտեսական դատարանի աշխատանքին և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին վերաբերող հարցեր են:
ԱՊՀ վարչապետների նիստը վարելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Այսօր նախատեսված է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները:


Օրակարգում առանցքային խնդիրներից է արտաքին առևտրի կարգավորման «մեկ պատուհանի» հայեցակարգը: Կքննարկվի ԵԱՏՄ երկրների գիտահետազոտական համատեղ աշխատանքի հեռանկարը: Այս տարի ԵԱՏՄ տնտեսական միջկառավարական հանձնաժողովում նախագահում է Ղրղզստանը: Նիստին, վարչապետներից բացի, մասնակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ