Սպիտակ տունը կվերանայի ՈՒկրաինայի դեմ ագրեսիա կիրառելու պատճառով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տնտեսական խորհրդական Գարի Կոնը ասել է, որ հիմա նախագահը վերանայում է ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի վարչակազմի սահմանած պատժամիջոցները, բայց դեռ վերջնական որոշում չկա այս հարցում։
Կոնի խոսքով հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ կան։ Նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը հայտարարում էր, որ պատրաստ է չեղարկել պատժամիջոցները, բայց ՄԱԿ-ում նրա դեսպան Նիկի Հեյլին դրան դեմ էր։a