Ադրբեջանում ձերբակալվել է առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահը՝ հայտնել է կուսակցության նախագահ Ալի Քերեմլին: Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է Սահմանապահ ծառայության կողմից՝ Վրաստանից Ադրբեջան վերադառնալիս: Ադրբեջանի իշխանությունները առայժմ չեն մեկնաբանում ընդդիմադիր գործչի ձերբակալությունը:
1992-ին հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդական ճակատի» անդամները տարիներ շարունակ ճնշումների են ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Կուսակցության տասնյակ ներկայացուցիչներ վերջին տարիներին տարբեր մեղադրանքներով ազատազրկման են ենթարկվել: