Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արցախում զբոսաշրջության դեմ բողոքելով` Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային ուշադրությունը բանակցություններին խոչընդոտող իրական խնդիրներից

Արցախում զբոսաշրջության դեմ բողոքելով` Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային ուշադրությունը բանակցություններին խոչընդոտող իրական խնդիրներից
26.05.2017 | 19:48

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր աղաղակող անտեղյակությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներից և իրավական նորմերից՝ ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը:

«Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ երկրում, ապրում և ծրագրեր են իրականացնում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև՝ զբոսաշրջության ոլորտում։ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն փորձում է ժխտել այդ օբյեկտիվ իրողությունը, այլև առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր աղաղակող անտեղյակությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներից և իրավական նորմերից»: «Ադրբեջանական իշխանությունների ձգտումը՝ Արցախում իրականացվող կոմերցիոն-զբոսաշրջային նախաձեռնությունները պայմանավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով, անթաքույց փորձ է՝ շեղել միջազգային հանրության ուշադրությունը բանակցային գործընթացը խոչընդոտող իրական խնդիրներից, որոնք, նախ և առաջ, պայմանավորված են բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական կողմի շարունակական փորձերով»՝ նշել է Արցախի Հանրապետության ԱԳ-ն:

«Yell Extreme Park»-ն ու Ստեփանակերտի օդանավակայանը հայտարարել են զբոսաշրջային նախաձեռնության մեկնարկի մասին, որը հնարավարություն է տալիս բոլոր ցանկացողներին Ստեփանակերտի օդանավակայանից թռչել երկտեղանոց ինքնաթիռով ու Արցախը տեսնել երկնքից: Դրան ի պատասխան Ադրբեջանի ԱԳ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` հայտարարելով` «հայկական կողմը զբոսաշրջության քողի տակ փորձում է վերականգնել ավիահաղորդակցությունը Երևանի և Արցախի միջև՝ հարված հասցնելով բանակցային գործընթացին»:

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ