Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սկսվում է Սէֆիլյանի և մյուսների դատավարությունը

Սկսվում է Սէֆիլյանի և մյուսների դատավարությունը
26.05.2017 | 19:49

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել. ներկա են մեծ թվով ոստիկանական մեքենաներ, ոստիկաններ, որոնք դատարան մուտք գործող քաղաքացիներին մանրամասն զննության են ենթարկում։


Դատական նիստը պետք է կայանար Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն քանի որ մեղադրյալները շատ են, որոշվել է անցկացնել արտագնա՝ Շենգավիթի դատարանում՝ ապակեպատ դահլիճում։ Դատական նիստն ընթանալու է դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:
Գործով մեղադրյալներ են Ժիրայր ՍԷֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հովհաննես Պետրոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ