ԱՄՆ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Ներկայացուցիչների պալատի արտաքին Եվրոպայի ենթահանձնաժողովի առջև ծանրակշիռ վկայություն է տվել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան նստավայրի հարևանությամբ Էրդողանի թիկնապահների կողմից ցուցարարների վրա հարձակման մասին՝ կոչ անելով այդ դաժան ծեծին հստակ և վճռական արձագանք տալ՝ գրում է «asbarez.com»-ը: Նա գտնվել է դեպքի վայրում և տեսանկարահանել, որը և ներկայացրել է որպես ապացույց լսումների ընթացքում:
«Այն, ինչ Էրդողանը պատվիրել է անել մեր փողոցներում, ապացուցում է, որ նմանատիպ դաժանությունների ամեն օր Թուրքիայում ենթարկվում են այդ երկրի քաղաքացիները, ինչը մեր տեսասարքերից դուրս է մնում»,- նշել է նա: