Ֆրանսիայի Մարսել քաղաքում շենքում բռնկված հրդեհի հետևանքով հայեր են զոհվել: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ հրդեհի հետևանքով զոհվել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Շենքերից մեկում հրդեհ է սկսվել, ընտանիքի անդամներից Արսեն Քոչարյանն իջել է իր ներքևի հարևանին օգնելու և այդ ընթացքում նրա կինը և երկու տարեկան երեխան և Սամանտա Քոչարյանը մահացել են: Արսեն Քոչարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: