«Ընթացիկ տարում ԵԱՏՄ բոլոր երկրները միության ստեղծումից հետո առաջին անգամ գրանցել են տնտեսական աճ»՝ Կազանում հայտատարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա հավելել է, որ միայն 2016 -2017-ին ԵԱՏՄ-ի երկրները պայմանավորվել են ներքին շուկայում 60 խոչընդոտների վերացման մասին և սկզբունքային պայմանավորվածություններ են ձեռք բերվել էլեկտրաէներգիայի, նավթի, գազի, տրանսպորտի ոլորտներում:
Կազանում կայացել է ԱՊՀ և ԵԱՏՄ պետությունների վարչապետների հավաքը, որին մասնակցել է ՀՀ Կարեն Կարապետյանը: ԵԱՏՄ վարչապետների հավաքին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը աճել է գրեթե 3 անգամ:
Թաթարստանի մայրաքաղաքում ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր՝ ինովացիոն համագործակցության և միջազգային փոխադրումների իրականացման ընթացքի ապահովման վերաբերյալ: ԱՊՀ վարչապետների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2017-ի նոյեմբերին:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ կառավարական պատվիրակությունը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անունից ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի մասնակից պատվիրակությունների պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:
ԱՊՀ հավաքի թերևս միակ ինտրիգը Մոլդովայի վարչապետի բացակայությունն էր, նա բոյկոտել է նիստը ռուս-մոլդովական որոշ տարաձայնությունների պատճառով: