Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կոնգրեսի հանձնաժողովը ԱՄՆ-ում Էրդողանի անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել

Կոնգրեսի հանձնաժողովը ԱՄՆ-ում Էրդողանի անվտանգության աշխատակիցների բռնի գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել
27.05.2017 | 13:01

«Ամերիկայի հայկական համագումարի» հաղորդմամբ՝ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է պալատի 354 բանաձևը, որը «դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար»: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆոռնիա) ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելի (դեմոկրատ, Նյու Յորք), Հանրապետական կուսակցության մեծամասնության խմբի ղեկավար Քևին Մըքքարթիի (հանրապետական, Կալիֆոռնիա) և Դեմոկրատական կուսակցության երկրորդ բարձրաստիճան անդամ Սթենի Հոյերի (դեմոկրատ, Մերիլենդ) հետ ներկայացնելով բանաձևը՝ հանդես եկան «օրինազանցներին պատասխանատվության ենթարկելու» կոչով:


354 բանաձևի ընդունման կապակցությամբ՝ հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսն ասել է. «Նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի զինված անդամները դաժանորեն ծեծել, խեղդել և ոտքերով հարվածել են ցուցարարներին առանց դրդապատճառի հարձակման ժամանակ, որի նպատակն էր՝ լռեցնել ԱՄՆ այս քաղաքացիների ազատ խոսքի ու հավաքների իրավունքը: Ժամանակին ընդունված այս բանաձևը հստակ ազդանշան է ուղարկում Թուրքիայի կառավարությանը, որ թույլ չենք տա որևէ օտարերկրյա կառավարության՝ ճնշել մեր քաղաքացիների իրավունքները»: Բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և դատական գործ հարուցվի նրանց դեմ՝ ԱՄՆ օրենսդրության համաձայն»:


Բանաձևում նաև նշված է. «ԱՄՆ-ը պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատություններն այլ երկրներում, ինչպես օրինակ՝ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ»: «Ամերիկայի հայկական համագումարը» երախտագիտություն է հայտնելՆերկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ այս հարցի արագ քննարկման և երկկուսակցական բանաձևի ընդունման համար: «Կոչ ենք անում Սենատին ևս հետևել այս օրինակին»,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ