Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը, որը պաշտոնաթող է եղել 2016-ին իմփիչմենթից հետո, պահանջել է վերադարձնել պետության ղեկավարի պաշտոնը։ Globo-ն հայտնել է, որ Ռուսեֆի պահանջը կապված է երկրի գործող նախագահ Միշել Թեմերի դեմ ունեցած փաստերի հետ։ Ռուսեֆի պաշտպանությունը երկրի Գերագույն դատարան դիմում է ներկայացրել։ Ռուսեֆի փաստաբանը՝ Խոսե Էդուարդո Կարդոզոն, նշում է, որ երկիրը քաղաքական ծանր ճգնաժամի մեջ է։
Նա ընդգծել է, որ գործող նախագահի դեմ և ստանձնած պարտականությունները չկատարելու վերաբերյալ օրեցօր նոր փաստեր են ի հայտ գալիս։