Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն մտադիր է վերադառնալ Մանչեստր, որ հանդիպի երկրպագուների հետ և բարեգործական համերգ տա ահաբեկչության զոհերի հիշատակին:
«Ես կվերադառնամ աներևակայելի քաջ քաղաք Մանչեստր, որ իմ երկրպագուների հետ ժամանակ անցկացնեմ և բարեգործական համերգ տամ, և միջոցներ հավաքեմ զոհերի և նրանց ընտանիքների համար»,- հայտնել է երգչուհին Twitter-ում: Նա չի ճշտել, թե երբ տեղի կունենա համերգը, և խոստացել է հետագայում հայտնել մանրամասների մասին, հենց ամեն ինչ հաստատվի: