Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Մեծ յոթնյակը պատրաստ է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը

Մեծ յոթնյակը պատրաստ է ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը
27.05.2017 | 21:03

Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները Սիցիլիայի Տաորմինա քաղաքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում պատրաստակամություն են հայտնում ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը և կրճատել տարաձայնությունները առևտրի ոլորտում: Նրանց չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ կլիմայի փոփոխությունների խնդիրների առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ: Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել Ինտերնետի մատակարարներին և սոցիալական ցանցերի կառավարիչներին թույլ չտալ ծայրահեղական նյութերի տարածում: Երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՄ ներկայացուցիչները:


Մեծ յոթնյակի առաջնորդները համերաշխություն են հայտնել բրիտանական Մանչեստրում մայիսի 22-ի ահաբեկչության կապակցությամբ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, զգուշացրել է, որ ծայրահեղականները, կորցնելով իրենց դիրքերը մարտի դաշտում, մեծ ակտիվություն են դրսևորում համացանցում: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլիոնին հայտարարել է, որ երկօրյա հանդիպման մասնակիցները նվազեցրել են առևտրի հարցերով տարաձայնությունները և համատեղ արձանագրություն են կազմում, որը պատրաստ կլինի առաջիկա ժամերին:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ