89 տարեկանում վախճանվել է քաղաքական գործիչ, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին: 1970-ականներին նա եղել է Եռակողմ հանձնաժողովի հիմնադիրներից մեկը և տնօրենը, որն օգնում էր ամրապնդել ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ու Ճապոնիայի կապերը: Ջիմի Քարթերի նախագահության օրոք նա ազգային անվտանգության հարցերով խորհրդական էր: Այդ ժամանակ սկսվեց Իրանում Իսլամական հեղափոխության հետ կապված ճգնաժամը, որն էլ հանգեցրեց Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավմանը:
Բժեզինսկին հայտնի է նաև Խորհրդային Միության հանդեպ կոշտ դիրքորոշմամբ: Արևմտյան լրատվամիջոցները նրան անվանում են «Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ամենահայտնի և ազդեցիկ վետերաններից մեկը»: