Էյֆելյան աշտարակի լույսերը մարել են՝ ի հիշատակ ղպտի քրիստոնյաների, որ զոհվել են ուրբաթ Եգիպտոսում ահաբեկչության հետևանքով։ Խորհրդանշական սգո արարողության անցկացման ցուցումը տվել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
«Եգիպտոսի քրիստոնեական համայնքը կրկին դարձել է բարբարոսական և ստոր ահաբեկչության օբյեկտ։ Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին ու նրանց հարազատներին։ Էյֆելյան աշտարակի կրակները կմարվեն՝ ի նշան եգիպտացի ղպտիներին Ֆրանսիայի աջակցության»,- նշվում է քաղաքապետի հայտարարությունում։ Վերջին տվյալներով՝ Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչությունը 35 մարդու կյանք է խլել։ Այս ամիս Էյֆելյան աշտարակի լույսերը մարում են երկրորդ անգամ։ Մայիսի 23-ին հենց այդպես է ոգեկոչվել: