Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դավիթ Տոնոյան. Գազալցակայաններում ստուգումներ անելիս մեզ համար կարևոր չի լինելու, թե ում են պատկանում

Դավիթ Տոնոյան. Գազալցակայաններում ստուգումներ անելիս մեզ համար կարևոր չի լինելու, թե ում են պատկանում
29.05.2017 | 01:12

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը Սարդարապատի հուշահամալիրում պատասխանելով իրեն ուղղված հարցերին, ասել է, որ նախարարությունը դժվարություններ չունի Հայաստանում գազալցակայանները ստուգելու հարցում։ «Մենք չենք դժվարանում ստուգումները սկսել, ուղղակի տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ են պահանջվում, որպեսզի ճիշտ գործողություններ սկսենք։ Ավելի ճիշտ կլինի ասել ոչ թե ստուգում, այլ վերահսկողություն»՝ նշել է Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ ԱԻ նախարարությունը վերահսկելու է գազալցակայանների աշխատանքը և ստուգելու է, թե ինչ ճնշմամբ գազ է մատուցվելու սպառողին։

Ըստ տարբեր դիտարկումների՝ գազալցակայաններում ստուգումները ուշանում են, որովհետև տերերը պաշտոնյաներ են, մասնավորապես, «Ա.Գ.Լ.Ճ.Կ»-ն Գագիկ Ծառուկյանին է պատկանում։ Այս առնչությամբ Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես խնդրում եմ, թե ինչ մասնավոր սեկտորին է պատկանում, ես դրա վրա ուշադրություն չեմ դարձնում, որովհետև դա կարևոր չի լինելու մեզ համար»։ Նախարարն ասաց, որ այն գազալցակայաններում, որոնցում կհայտնաբերվեն խախտումներ, աշխատանքը կդադարեցվի, մինչև վերացվեն։

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ