Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դեռ վաղ է համարում խոսել նախարարությունում կադրային փոփոխությունների մասին։ «Դեռ շուտ է խոսել այդ մասին»՝ Սարդարապատի հուշահամալիրում ճեպազրույցում հայտարարեց Դավիթ Հարությունյանը։ Ոլորտում առաջնահերթությունների մասին նա խոստացավ հետո խոսել. «Մի քանի օրից կխոսենք այդ մասին։ Այժմ լռության ուխտ ունեմ»,- ասաց նա։
Այդուհանդերձ, լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է լինելու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնի հետ, Հարությունյանը պատասխանեց, որ նման պաշտոն այլևս չի լինելու։ Դիտարկմանը, թե այդ պաշտոնն իր համար էր ստեղծվել, նախարարը պատասխանեց. «Մինչ իմ այնտեղ աշխատելը, այլ պաշտոնյաներ ևս եղել են այդ պաշտոնում»։