Թատրոնի ու կինոյի հանրահայտ ռուս դերասան Կոնստանտին Խաբենսկին մայիսի 28-ին այցելել է Երևանի ռուս- հայկական համալսարան։ Դերասանի այցելությունն անցնում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում։ Համալսարանի դահլիճը, որը նախատեսված է 500 տեղի համար, արդեն լեցուն էր մինչև դերասանի հետ հանդիպման սկիզբը։ ՈՒսանողներից ու պրոֆեսորական- դասախոսական կազմից բացի, ներկա էին նաև արվեստի գործիչներ, Հայաստանի տարբեր հիմնադրամների ու կազմակերպությունների ղեկավարներ։ Ողջույնի ելույթից հետո համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը խոսքը փոխանցեց դերասանին:
«Ես շատ անհանգիստ էի, որ մեր հանդիպումը կանվանեն «դասախոսություն», իսկ այստեղ ես տեսա, որ այնուամենայնիվ երկխոսություն է, դրա համար էլ հույս ունեմ, որ կկայանա երկխոսություն, քանի որ այսօրվա պատմությունը կապակցված է հիմնադրամների, բարեգործության, սիրո, հայեցողության, օգնության ու արժանապատվության հետ»,- սկսեց դերասանը, իսկ հետո համառոտ պատմեց իր հիմնած հիմնադրամի պատմությունը։
Գլխուղեղի ուռուցքներից ու այլ ծանր հիվանդություններից տառապող երեխաների օգնության համար Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2008-ին։ Դերասանի խոսքով ինքը բարեգործությամբ սկսել է զբաղվել կնոջ հետ միասին ու այդ գործին մեծ ավանդ է ունեցել գործարար Գոռ Նահապետյանը։ «2013-ին ես եկա Գոռ Բորիսիչի մոտ ու նրանից օգնություն խնդրեցի։ Այն ժամանակ ես զբաղվում էի հասցեական օգնությամբ, գնում ու հնարավորությունների տեր մարդկանց անձամբ խնդրում էի օգնել բարդ իրադրության մեջ հայտնվածներին։ Նա ինձ այն ժամանակ ոսկե բառեր ասաց. «Ես քեզ կտամ ձուկ, ես քեզ կտամ կարթ, ու դու ինքդ կսովորե՞ս ձուկ որսալ»։
Եվ այսպես, հավելեց դերասանը, ձեռներեցի շնորհիվ նա ծանոթացել է Ալյոնա Մեշկովայի հետ, որը հետագայում դարձել է հիմնադրամի տնօրենը։