Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ես նույնն եմ, ինչ՝ Սուդանի Նուբա լեռներում ապրող յուրաքանչյուր մարդ. «Ավրորա-2017»-ի դափնեկիրը բժիշկ Թոմ Քաթինան է

Ես նույնն եմ, ինչ՝ Սուդանի Նուբա լեռներում ապրող յուրաքանչյուր մարդ. «Ավրորա-2017»-ի դափնեկիրը բժիշկ Թոմ Քաթինան է
29.05.2017 | 09:19

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017-ի դափնեկիր է դարձել Սուդանի Նուբա լեռներում որպես վիրաբույժ աշխատող Թոմ Քաթինան:
Մարդասիրական մրցանակի դափնեկրի անունը պաշտոնական միջոցառմանը հայտարարեց Շառլ Ազնավուրը: Թոմ Քաթինան շնորհակալություն հայտնեց «Ավրորա»-ի կազմակերպիչներին ու հայ ժողովրդին իրեն տված ջերմության համար:
«Այստեղ ես զգում եմ ինձ, կարծես, տանն եմ, ընտանիքիս հետ իմ սիրելի խոհանոցում: Շնորհակալություն այդ ջերմության համար»,- ասաց Թոմ Քաթինան:


Շարունակելով խոսքը՝ նա հիշեց մի պատմություն. «Մի անգամ մենք վրաններում էինք հիվանդների հետ, երբ լսեցինք ռմբակոծության ձայներ: Բոլորս դուրս ցատկեցինք ու թաքնվեցինք հողի փոսի մեջ: Այդ պահին իմ առաջին միտքն էր՝ մի՞թե նրանք չեն հասկանում, որ սա հիվանդանոց է, որ նրանք ռմբակոծում են ողջ մարդկանց. ինչ-որ պահի ես հասկացա, որ իրենց համար միևնույն է: Իրենց համար միևնույն է, որ այստեղ մարդիկ են, ովքեր թաքնվում են հողի փոսի մեջ ու վախենում են: Ես հասկացա, որ մեր խնդիրը հենց այդ է, որ որոշ մարդիկ թքած ունեն մյուսների կյանքի վրա: Դա շատ կարևոր դաս էր ինձ համար: Ես հասկացա, որ իմ կյանքը հավասար է Նուբա լեռներում ապրող յուրաքանչյուրի կյանքին, ես նույնն եմ, ինչ՝ իրենք, ու ինչ-որ մարդիկ ցանկանում են սպանել մեզ բոլորիս»,- ասաց բժիշկ Քաթինան:


«Ավրորա»-ի կանոնադրության համաձայն՝ նա արժանացավ 100 000 դոլար պարգևի և հնարավորություն ստացավ շարունակելով նվիրատվությունների շղթան՝ նշել երեք կազմակերպություն, որոնց մարդասիրական գործունեությունը շարունակելու համար կփոխանցվի 1000000 դոլարի դրամաշնորհ: Դրանք Կաթոլիկ եկեղեցու, Աֆրիկայի և գերմանական բժշկական երեք կազմակերպություններ էին:
750000 բնակչություն ունեցող Սուդանի Նուբա լեռներում բժիշկ Թոմ Քաթինան միակ վիրաբույժն է: Նրան այստեղ ճանաչում են պարզապես որպես «դոկտոր Թոմ»: Հիվանդների համար նա հասանելի է շաբաթը 7 օր՝ օրը 24 ժամ:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ