Ֆիլիպինների Մարավի քաղաքում կատաղի մարտեր են կառավարական զորքերի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների միջև: CNN-ը հաղորդում է, որ ոչնչացվել է 61 ահաբեկիչ: Քաղաքը գտնվում է գրոհայինների վերահսկողության ներքո: Մարտերի ընթացքում զոհվել են 19 քաղաքացի, 11 զինվորական և 4 ոստիկան:
Ֆիլիպինցի զինվորականների և գրոհայինների միջև մարտերը սկսվել են մայիսի 23-ին: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որն այդ ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանում և ընդհատել է այցը, ռազմական դրություն է սահմանել Մինդանաո շրջանում ԴԱԻՇ-ի հետ կապված խմբավորման պատճառով: