Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Թրամփը իր փեսային լիովին վստահում է

Թրամփը իր փեսային լիովին վստահում է
29.05.2017 | 13:22

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամբողջությամբ վստահում է և բարձր է գնահատում իր փեսայի և խորհրդականի՝ Ջարեդ Քուշների աշխատանքը, ում նկատմամբ Հետախուզության դաշնային բյուրոն (FBI) հետաքննություն է սկսել «Ռուսաստանի հետ կապերի» մասին գործով:

«Ջարեդը հիանալի գործ է անում իր երկրի համար: Ես նրան ամբողջությամբ վստահում եմ: Նրան հարգում են բոլորը, նա աշխատում է ծրագրերի վրա, որոնց շնորհիվ մեր երկիրը կտնտեսի միլիարդավոր դոլարներ: Ի հավելումն, ինչն ավելի կարևոր է, նա շատ բարի մարդ է»,- մեջբերում է Թրամփի հայտարարությունը The New York Times-ը:


Washington Post-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել էր, որ Քուշները 2016 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանն իբր թե առաջարկել է գաղտնի կապեր հաստատել Մոսկվայի և Թրամփի անցումային թիմի միջև:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ