Մոսկվայում մրրիկի հետևանքով զոհեր կան՝ հաղորդել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Թվիթերի» իր էջում: «Ցավակցություններ եմ հայտնում զոհերի հարազատներին և մտերիմներին»,- գրել է Սոբյանինը:
«Կործանարար մրրիկը հարյուրավոր ծառեր է տապալել: Քայլեր ենք ձեռնարկում տարերքի հետևանքները վերացնելու ուղղությամբ»,- հավելել է Մոսկվայի քաղաքապետը: Մոսկվայում 7 մարդ զոհվել է, 69-ը՝ տուժել: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 11-ի, մոտ 50 մարդ վնասվածք է ստացել։