Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է քաղաքական շանտաժի համար՝ գրել է Tagesspiegelը:
«ԱՄՆ-ի նոր նախագահը շեշտը դնում է ոչ թե միջազգային համագործակցության, այլ մեկուսացման և ուժեղի կարծեցյալ իրավունքի վրա»,- հայտարարել է Շուլցը: Կանցլերի թեկնածուի կարծիքով՝ America first քաղաքականությունը սոսկ ոտնձգություն է առևտրի ազատության սկզբունքի դեմ: «America first-ը, թրամփյան տրամաբանությամբ, նշանակում է նահանջ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, որի շուրջ դժվարությամբ հաջողվեց համաձայնության գալ, ՄԱԿ-ի ապամոնտաժում, քաղաքական շանտաժ՝ միջազգային դիվանագիտության փոխարեն»,- ասում է նա: Բացի այդ, Շուլցը հորդորում է եվրոպացիներին՝ չենթարկվել սպառազինությունների ավելացման Թրամփի տրամաբանությանը: