Բաղդադում երկու ավտոմեքենաներում ռումբերի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել է: ԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կեսգիշերից անց Իրաքի մայրաքաղաքի Քարադա առևտրային թաղամասում պաղպաղակի խանութի մոտ պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով առնվազն 13 մարդ զոհվել, 40-ը վիրավորվել է:
Առաջինից ժամեր անց Քարխ թաղամասում կառավարական մի գրասենյակի մոտ որոտացել է մյուս պայթյունը՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք և վիրավորելով 38-ին: ԻՊ-ը շիա մահմեդականներին «հերետիկոս» է համարում և հաճախ է հարձակումներ ձեռնարկում նրանց դեմ: Քարադա թաղամասում անցած տարվա հուլիսին բեռնատարում տեղադրված ռումբի պայթյունից առնվազն 324 մարդ է զոհվել, այդ հարձակումը համարվում է Իրաքում ամենաարյունալին 2003 -ի պատերազմից և Սադամ Հուսեյնի վարչակազմի տապալումից ի վեր: