Պանամայի իշխանությունները հայտնել են նախկին բռնապետ Մանուել Նորիեգայի մահվան մասին, որ 6 տարի ղեկավարելուց հետո գահընկեց էր արվել 1989-ին՝ Պանամա ամերիկյան զորքերի ներխուժումից հետո։ Նորիեգան 2011-ին 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր իշխանության տարիներին կատարած հանցագործությունների, այդ թվում՝ քաղաքական ընդդիմախոսների սպանությունների, կոռուպցիայի և իշխանության չարաշահման համար։
Պանամայի նախկին առաջնորդն ավելի վաղ շուրջ 22 տարի բանտում էր անցկացրել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում՝ փողերի լվացման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքներով։ 2017 թվականին 83-ամյա նախկին դիկտատորը ուղեղի խոցի հեռացման վիրահատություն էր տարել։