Ազգային ժողովը՝ 57 կողմ, 11 դեմ և 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
«Մեր նախաձեռնությունը գրավոր ուղարկված է կառավարություն: Մենք այսօր առաջին ընթերցմամբ դեմ կքվեարկենք, եթե մեր առաջարկություններն ընդունվեն, երկրորդ ընթերցմամբ կողմ կքվեարկենք»,- մինչև քվեարկությունը հայտարարեց Էդմոն Մարուքյանը: Նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» խմբակցությունը ձեռնպահ էր, դեմ էր «Ելք» խմբակցությունը:
Օրենսդրական առաջարկությամբ կառավարությունը ցանկանում է մեկով կրճատել նախարարների թիվը, տվյալ դեպքում՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը: