ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի սկզբին կայցելեն Երևան ու Ստեփանակերտ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարի խոսքով՝ այցը կկայանա 10 օրից: Միջնորդները կլինեն Երևանում, հետո մտադիր են մեկնել Ստեփանակերտ:
Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և նախագահների մակարդակով հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ եռանախագահների այցի ընթացքում, եթե նման առաջարկ լինի, հնարավոր է քննարկվի նաև ԱԳ նախարարների հանդիպման հարցը՝ հետագայում նախագահների հանդիպում կազմակերպելու համար: