Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հինգշաբթի կեսօրից հետո կժամանի Ստամբուլ։ «Ակօս» պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Թուրքիա չի գա, քան դեռ հստակ զարգացում չկա նոր պատրիարքի ընտրության հարցում։
«Ակօս»-ը գրում է, որ անցած շաբաթ պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականից հետո համայնքում սպասում են Բեքչյանի վերադարձին։ Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցում նախատեսվում է ընտրված տեղապահի դիմավորման՝ Հրաշափառի արարողություն անցկացնել։