Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացած պայթյունի հետևանքով տասը մարդ է զոհվել, ավելի քան 100 վիրավոր կա: Հզոր պայթյունը տեղի է ունեցել Քաբուլում նախագահական պալատից և օտարերկրյա դեսպանատներից ոչ հեռու:
Բազմաթիվ շենքեր են վնասվել: Reuters-ը հաղորդում է, որ պայթյունը որոտացել է Գերմանիայի դեսպանատան մոտ. ականապատ ավտոմեքենա է պայթել: Վնասվել է նաև Քաբուլում Սինհուա գործակալության խմբագրության շենքը: