Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Ծառուկյան» խմբակցությունը դեմ է, որ գիտական համակարգի ներկայացուցիչները

«Ծառուկյան» խմբակցությունը դեմ է, որ գիտական համակարգի ներկայացուցիչները
01.06.2017 | 01:27

«Ծառուկյան» խմբակցությունը դեմ է, որ գիտական համակարգի ներկայացուցիչները ստանան 100 հազար դրամ, իսկ դատավորները՝ 600, 800 հազար դրամ կենսաթոշակ
«Ծառուկյան» խմբակցության դիրքորոշումը պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներ տալու և Քննչական կոմիտեի աշխատակիցների կենսաթոշակի անցնելու վերաբերյալ հարցերի շուրջ մնում է անփոփոխ՝ ԱԺ-ում հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Դատական համակարգում կոռուպցիան չի պակասել, դա փաստ է, ուստի «Ծառուկյան» դաշինքն այս նախաձեռնությանը դեմ է քվեարկելու, ավելին, մենք առաջիկայում առաջարկելու ենք մեր գործընկերներին վերանայել այդ ոլորտի թոշակառուներին նման թոշակ ու բարձր աշխատավարձ նշանակելու խնդիրը»,- նշեց նա։ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ անհասկանալի է, թե ինչու պիտի կրթական, գիտական համակարգի շատ հարգարժան ներկայացուցիչներ ստանան տարիքային թոշակ, օրինակ, 100 հազար դրամ, իսկ որևէ դատավոր կամ քննիչ՝ 600, 800 հազար դրամ կենսաթոշակ։ «Այն դեպքում, երբ հակառակ արդյունավետությունն է այդ ոլորտում. կոռուպցիայի ոչ միայն նվազում չկա, այլև կա խայտառակ վիճակ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ