Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը խորհրդարանին հրաժարական է ներկայացրել՝ ապրիլի 2-ին նախագահ ընտրվելուց հետո և երդում է տվել Սկուպշչինայի (խորհրդարան) առջև: Արտասանելով նախագահական երդումի տեքստը՝ նա հնգամյա ժամկետով ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը:
«Երդվում եմ՝ իմ բոլոր ուժերը նվիրել Սերբիայի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը, ներառյալ Կոսովոն և Մետոքիան՝ որպես նրա բաղկացուցիչ մասը»,- հայտարարել է նախագահը: Վուչիչը Սերբիայի պատմության մեջ առաջին անգամ երդվել է սերբական կիրիլյան դպրության հին հուշարձանի՝ 12-րդ դարի Միրոսլավլևոյի Ավետարանի վրա: Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով երկրի Սահմանադրության վրա, որն իր հերթին դրված էր հին ֆոլիանտի կրկնօրինակի վրա: