ԱՄՆ-ում 10 քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինները կոչ են արել Կոնգրեսին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենտի ընթացակարգ սկսել, փոխանցում է Politico-ն։ Առաջարկը ստացվել է Լոս Անջելեսի, Քեմբրիջի, Ամհերսթի, Փելհեմի, Լևերետի, Ռիչմոնդի, Ալամեդի, Բերքլիի, Բրուկլինի և Չիկագոյի կողմից։
Տեղական ինքնակառավարման մարմինները լիազորություն չունեն իմպիչմենտի հարցում, նրանց ակտիվության նպատակը Կոնգրեսին համոզելն է՝ անելու առաջին քայլը դեպի Թրամփի իմպիչմենտի ընթացակարգ։