ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել էր, որ հայկական և ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների թիվը մեծացնելու պայմանավորվածություն: ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ դա Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մի մասն է, լրացուցիչ օղակ, որը որոշակի առումով զսպվածության է բերում այն կողմին, որը սադրանքներ է գործում, բայց չի կարելի ասել, որ դրանով բոլոր հարցերը լուծվում են:
Նրա խոսքով՝ Կազանի փաստաթուղթը նույն Մադրիդյան փաստաթուղթն է՝ թեթևակի ձևափոխված, բայց էությունը նույնն է մնում: Անդրադառնալով դիտարկմանը, որ բանակցությունները սառեցված են, Քոչարյանը նշեց. «Քանի դեռ կրակում են, սադրանքներ են իրականացվում, ժողովրդի մեջ ատելություն են սերմանում, ինչպես կարելի է բանակցությունների սեղանի շուրջ առաջընթաց ապահովել»: