ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Le Figaro-ին տված հարցազրույցում վաղ է համարել խոսել 2018-ի նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածուների մասին: Պուտինն ասել է, որ մտադիր է, ինչպես նախկինում, ապահովել ընտրությունների անցկացումը Սահմանադրությանը համապատասխան: Նրա խոսքով՝ ընտրություններին կարող են մասնակցել օրենքի պահանջներին համապատասխանող բոլոր թեկնածուները: