Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ևս չորս նախարարների վերանշանակելու մասին: Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
18 նախարարություններից բաղկացած կառավարության կազմն ամբողջովին ձևավորվեց: