Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայկական բժշկական համաշխարհային 12-րդ կոնգրեսը Բուենոս Այրեսում

 Հայկական բժշկական համաշխարհային 12-րդ կոնգրեսը Բուենոս Այրեսում
01.06.2017 | 17:11

Բուենոս Այրեսի Hilton հյուրանոցում բացվել է Հայկական բժշկական համաշխարհային 12-րդ կոնգրեսը: Համագումարի նախագահն է արգենտինահայ ճանաչված վարակաբան Դանիել Ստամբուլյանը, որ բազմաթիվ բժշկական ծրագրեր է իրականացնում Հայաստանի կարիքավոր բնակչության համար: Համագումարի բացման ժամանակ ընթերցվել է Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի ողջույնի խոսքը:

Ելույթ ունենալով արարողության ժամանակ՝ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ասել է, որ նմանատիպ միջոցառումները փաստում են հայ ազգի գիտական և մարդկային հսկայական հնարավորությունները, և հույս է հայտնել, որ աշխարհի հայ բժիշկները կշարունակեն մասնագիտական օգնությունը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, ինչպես եղել է 1988-ի երկրաշարժի և Ղարաբաղյան պատերազմի տարբեր փուլերի ժամանակ: Համաժողովին մասնակցում է 450 հայ մասնագետ աշխարհի տարբեր երկրներից:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ