Մի քանի տասնյակ ցուցարարներ Վրաստանի մայրաքաղաքում բողոքի ակցիա են անցկացրել՝ դժգոհելով, որ ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլուն ուժով Թբիլիսիից Բաքու են տեղափոխել: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարություն է տարածել, որում ասված է՝ «Վրաստանի տարածքից Մուխթարլու անհետացումը լուրջ մարտահրավեր էր Վրաստանի պետությանն ու ինքնիշխանությանը»:
Ընդդիմադիր հայացքներով լրագրողը տիկնոջ հետ Վրաստան էր տեղափոխվել 2015-ին՝ հասկանալով, որ սեփական երկրում վտանգված է իր և ընտանիքի անվտանգությունը: Լրագրողն անհետացել է մայիսի 29-ից: Նրա փաստաբանն «Ազատությանը» փոխանցել էր, որ իր պաշտպանյալին առևանգել, ծեծել են քաղաքացիական հագուստով վրացերեն խոսող մարդիկ: