Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծումը

Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծումը
01.06.2017 | 17:45

Հենց բարձրախոսը կվերցնեմ քովս, հայերենս կմոռնամ, դրա համար ֆրանսերեն պիտի խոսիմ։ Այսպես սկսեց իր խոսքը աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն իր անունը կրող՝ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին խոսելիս։


«Ինձ համար մեծ պատիվ ու ուրախություն է այսօր լինել այստեղ և ստանալ տուն-թանգարանի բանալիները։ Շնորհակալ եմ ձեր շռայլ նվիրաբերության համար։ Վստահությամբ և մեծ հանգստությամբ եմ կայացրել այս որոշումը և որդուս՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնել «Ազնավուր» հիմնադրամը, որը պետք է շարունակի դեռևս 1988-ին մեկնարկած իմ բարեգործական գործունեությունը»,- ասաց Շառլ Ազնավուրը։ Երևանում՝ Կասկադ համալիրի հարևանությամբ, դեռևս 2011-ին էր տեղի ունեցել Շառլ Ազնավուրի կեցավայրի բացման արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Շառլ Ազնավուրի մասնակցությամբ։ Այսօր հանդիսավոր արարողությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շառլ Ազնավուրին հանձնեց կեցավայրի խորհրդանշական բանալին։ Շանսոնիեն ասաց, թե Հայաստանի և սփյուռքի բոլոր հայերը պետք է միավորեն ջանքերը՝ Հայաստանում ստեղծելու այնպիսի կենսակայուն ծրագրեր, որպեսզի հայ երիտասարդները հնարավորություն ունենան իրենց երազանքներն իրագործելու Հայաստանում՝ հարազատներով շրջապատված։


«ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի բոլոր աջակիցներին՝ նախագահ Սերժ Սարգսյանին, մշակույթի և արտաքին գործերի նախարարություններին, «IdeA» հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին, ովքեր սատարում են մեր ամեն քայլին այս ճանապարհին»,- հայտարարեց Շառլ Ազնավուրը։ Նա նաև նշեց, թե՝ այո, Շառլ Ազնավուր անունը մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, սակայն այդ անվան պարունակած ամբողջ մշակույթը ևս պետք է գա Հայաստան։ «Ոչ միայն Շառլ Ազնավուրի, այլև ամբողջ աշխարհասփյուռ հայության գործերը պիտի թարգմանվեն ու պիտի լինեն այստեղ»,- ասաց Ազնավուրը։ Վերջինս ասաց նաև, թե Հայաստանում գտնվելով՝ հետևում է հեռուստատեսությանը և տեսնում, որ այդ առումով հետընթաց չկա, ավելին, բավական առաջընթաց կա թե գույների, թե ներկայացվող ծրագրերի առումով։
«Սակայն կարևոր է անպայման, որ մենք մշակույթը թարգմանենք, բերենք Հայաստան, որպեսզի սփյուռքը և Հայաստանը կապվեն նաև այդ կերպ»,- եզրափակեց Շառլ Ազնավուրը։

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ