Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել XXI միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ-2017): Գլխավոր թեման այս տարի գլոբալ տնտեսությունում նոր հավասարակշռության որոնումներն են: Գագաթնաժողովի են ժամանել 12 հազար մասնակիցներ, ներառյալ արտասահմանյան երկրների 39 նախարարներ և ընկերությունների 870 ղեկավարներ:
Համաժողովի շրջանակներում կկայանան 100-ից ավելի միջոցառումներ: Համաժողովի կենտրոնական միջոցառումը կդառնա լիագումար նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ավստրիայի Հանրապետության ֆեդերալ կանցլեր Քրիստիան Քեռնի մասնակցությամբ, որը տեղի կունենա հունիսի 2-ին: ՊՄՏՀ-ի հիմնական միջոցառումները կկայանան հունիսի 1-3-ին: Գլխավոր նստաշրջանի ընթացքում կքննարկվեն հիմնական համաշխարհային տնտեսական միտումները, միջազգային օրակարգի հանգուցային թեմաները: Անցյալ տարվա համաժողովին մասնակցել է 12 հազար մարդ աշխարհի 130 երկրներից: