Կլիմայի փոփոխության վերաբերյալ 2015-ին կնքված փարիզյան համաձայնագիրը կշարունակի գործել, անգամ եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ՝ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Եթե ԱՄՆ-ն որոշի դուրս գալ փարիզյան համաձայնագրից, մենք կլինենք անդրդվելի: Համաձայնագիրը միևնույն է կշարունակի գործել»,- Յունկերի խոսքերը փոխանցել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը: Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա օրերին կտեղեկացնի իր որոշման մասին՝ դուրս կգա Վաշինգտոնը փարիզյան համաձայնագրից, թե ոչ: