Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Շարպանտիե. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները մինչ այժմ էլ հասցեական են եղել

Շարպանտիե. ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունները մինչ այժմ էլ հասցեական են եղել
01.06.2017 | 17:50

ԵԱՀԿ Մինսկի խումբն իր կանոնավոր այցերի շրջանակներում տասն օր հետո կայցելի տարածաշրջան՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: «Մինսկի խումբը միշտ իր ակտիվ գործուն կարգավիճակում է գտնվում: Նրանց հետ մշտական շփում կա, մոտ տասն օր հետո համանախագահները կայցելեն տարածաշրջան` կանոնավոր այցերի շրջանակներում»,- հայտարարեց դեսպանը: Նա հստակեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության առաքելությունը հնարավորություն է տալիս լուծում գտնել, բայց լուծում կայացնողները հակամարտող կողմերն են:

«Պետք է ամեն ինչ անել, որ հարցը լուծում ստանա հնարավորինս արագ և այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի կողմերի համար և լուծումը պետք է ունենա այնպիսի տարբերակ, որը հիմնված կլինի երեք հիմնարար սկզբունքների վրա: Հնարավոր չէ անընդհատ հրադադարի ռեժիմի ու փոխադարձ վիրավորանքների պայմաններում շարունակել ապրել: Այս մասին բազմիցս ասվել է: Հայկական կողմն էլ վերջերս նման միտք հայտնեց` ստատուս քվո-ն այլևս երկար շարունակվել չի կարող»,- հավելեց դիվանագետը:
Լրագրողների դիտարկմանը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հասցեական էր և նշվում էր ադրբեջանական կողմից կիրառվող հրթիռների մասին, Շարպանտիեն չհամաձայնեց և հավելեց. «Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները մինչ այժմ էլ հասցեական են եղել, եթե հնարավոր է եղել կարդալ տողատակերով»:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ