Ֆրանսիայի քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը` ընտրելով այնպիսի նախագահի, որի մոտեցումն է` Ֆրանսիան պահել Եվրոպական Միության կազմում՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նրա խոսքով՝ քաղաքական մարմինների ձևավորման գործընթացը դեռ չի ավարտվել. եկող շաբաթ կկայանան Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունները, այնուհետև՝ Սենատի:
«Ֆրանսիական քաղաքական դաշտի պատկերը ավարտուն կլինի հունիսի վերջերին»,- ասաց նա: Դիվանագետը նկատեց, որ ընտրությունների արդյունքում Ֆրանսիայի արտաքին քաղաքական դաշտում պետք չէ ակնկալել մեծ փոփոխություններ և ամեն ինչ կընթանա «իր ավանդական, բնականոն հունով»: «Ինչ վերաբերում են հայ-ֆրանսիական հարաբերություններին, դրանք վաղեմի են, խոր: Մեր նպատակն է, որ դրանք լինեն ավելի շարժունակ ու դինամիկ ու ավելի մոդեռնիզացնեն հայ-ֆրանսիական հարաբերությունները»,- հայտարարեց դեսպանը: