Կառավարության այսօրվա նիստում առաջարկվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վահե Ստեփանյանն առաջարկեց ԱԺ արտահերթ նիստ գումարել հունիսի 7-ին՝ ժամը 11։00-ին։
Նիստի օրակարգում ընդգրկվելու է մի քանի հարցեր՝ «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ու մի շարք այլ հարցեր։