Կառավարությունն այս տարի չի հասցրել գարնանացանին հողօգտագործողներին մատչելի գնով դիզվառելիք հատկացնել՝ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։ Կառավարությունը որոշեց 2017-ի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման համար 171 միլիոն 500 դրամ սուբսիդիա տրամադրել բյուջեից:
Այն կտրամադրվի «Մաքսհուր» ընկերությանը՝ մինչև 5 միլիոն լիտր դիզելային վառելիքի մատակարարումները (1 լիտրը 314,3 դրամ արժեքով, որից սուբսիդավորման ենթակա գումարը 1 լիտրի համար 34,3 դրամ) կազմակերպելու համար:
«Իրականում, գարնանացանի համար ուշացրել ենք»,- ասաց Իգնատի Առաքելյանը։
«Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել: Հետևեք, հիմա մաքսիմալ էդ ամեն ինչը կարգավորենք»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը։