Ֆրանսիան տխրել է և ափսոսում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման համար՝ ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դիվանագետի խոսքով՝ ԵԱՀԿ-ն հետաքրքիր և կարևոր գործունեություն է ծավալում: «Ֆրանսիան, և ոչ միայն Ֆրանսիան, ափսոսում են ընդունված որոշման կապակցությամբ»,- նշեց դեսպանը՝ հիշեցնելով, որ օրերս Երևանում էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Զանիերը և Հայաստանի ղեկավարության հետ քննարկեց ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու հնավորությունները: