Ամռանը հանրապետության բնակավայրերում հարկավոր է զանգվածային հանգստին ուղղված ավելի շատ միջոցառումներ կազմակերպել՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ որքան շատ ժամանցի վայրեր ու հնարավորություններ լինեն, այնքան հետաքրքիր կլինի և տեղի բնակիչների, և զբոսաշրջիկների համար:
Կարեն Կարապետյանը համայնքային իշխանություններին և Տուրիզմի պետական կոմիտեին հանձնարարեց քաղաքներում մշակութային հանգստի, սպորտային միջոցառումների և բնության գրկում ամառային ճամբարների կազմակերպման մասին առաջարկներ ներկայացնել: «Այդ աշխատանքներին հարկավոր է ներգրավել նաև տուրգործակալությունների ներկայացուցիչներին»,- հավելեց վարչապետը: