ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ ԱՄՆ պետական USAID գործակալությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ թուրքական կազմակերպությունները, որոնց միջոցով ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն էր ուղարկում Սիրիա, տարիներ շարունակ թալանել են ծրագրի փողերը։ Ընդհանուր առմամբ ամերիկյան հարկատուներից և կառավարությունից թուրքերը գողացել են հարյուրմիլիոնավոր դոլարներ։ Բացահայտումից հետո բոլոր իրականացվող ծրագրերը կասեցվել են։
Փաստորեն, Թուրքիան մի ձեռքով Սիրիան դարձնում է արյան ծով, մյուսով թալանում է մարդասիրական օգնությունը, որն ուղարկվում է ԱՄՆ-ից։
Վստահ եմ, թուրքերը սա էլ են մարսելու։
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ