Մակեդոնիայի խորհրդարանը կեսգիշերին մոտ քվեների 62 կողմ, 44 դեմ հարաբերակցությամբ հաստատել է սոցիալ-դեմոկրատների ղեկավար Զորան Զաևի կառավարության կազմը: Քվեարկությունից հետո Զաևը ստանձնել է վարչապետի պաշտոնը: Վերլուծաբանները դա համարում են Մակեդոնիայում կես տարի շարունակվող քաղաքական ճգնաժամի կարգավորման մեկնարկ:
ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարի աջակից Զաևը հավաստիացրել է, որ կառավարությունը կարագացնի երկրին անհրաժեշտ տնտեսական բարեփոխումների գործընթացը: